ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով, առավել արդյունավետ է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածր կալորիականությամբ սնունդը, հայտնում է «Новости Mail.R»-ն:
Քաղցի արդյունավետությունը ստուգել են ավելորդ քաշով կամավորների օրինակով: Նրանցից պահանջվել է քաշը նվազեցնել 5 տոկոսով: Փորձարկման մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Կամավորների առաջին խումբը սնվել է սովորական ռեժիմով` միայն շաբաթվա 5 օրը, իսկ շաբաթվա 2 օրը մասնակի քաղց է պահել: Երկրորդ խումբը պակասեցրել է սննդի կալորիականությունը` օրը 600 կալորիայով: Փորձարկման ընթացքում մասնակիցների մոտ 20 տոկոսը չի կարողացել հետևել սննդակարգին կամ չի պակասեցրել քաշը: Ծրագիրն ավարտել են 27 մասնակից:
Պարզվել է, որ սննդակարգ 5:2-ը, որի ժամանակ մարդիկ շաբաթվա երկու օրվա ընթացքում սահմանափակել են սննդի կալորիականությունը 500-600 կկալ-ով (մասնակի քաղց), ուժեղացրել է մետաբոլիզմը: Այդ խմբի մասնակիցներին հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել 59 օրվա ընթացքում, իսկ ամենօրյա սննդի սահմանափակման դեպում՝ 73 օրվա: Չափավոր քաղցը` ընդմիջումներով, նպաստել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցմանը նաև առաջին խմբի 9 տոկոսի մոտ: Երկրորդ խմբի մոտ այդ արդյունքը միայն 2 տոկոս էր:
Կարդացեք նաև
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxME7Jx' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403